Առաջին փուլ:

Չափումներ, պարագիծ:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարությունները և հաշվում է ու գրանցում է պարագիծը:

Սկիզբը՝

Ավարտը՝

Պատկերը՝

Կողմերի երկարությունները՝

Պարագիծը՝

Տանը:
Սովորողը մոտենում է իր աշխատանքային սեղանին, որն ունի ուղղանկյուն կամ քառակուսի ձև, չափում է երկարությունը, լայնությունը, հաշվում է սեղանի պարագիծը:Սովորողը գրանցում է աշխատանքի սկիզը, ավարտը: Աշխատանքը տեսանկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երկրորդ փուլ:

Չափումներ, մակերեսի հաշվում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Տանը:
Սովորողն բացում է նշված հղումըֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, ավարտը, արդյունքները: Աշխատանքը նկարահանվում է, և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երրորդ փուլ

Տանը:

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին,գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Աշխատանքը նկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

https://www.youtube.com/shorts/1PkQhkAjVOY

Չորրորդ փուլ:
Հեծանիվ կամ լող:

Սովորողը չորրորդ փուլում, իր ցանկությամբ,  կա՛մ լողում է, կա՛մ էլ վարում է հեծանիվ:

Հեծանիվ:

Սովորողը մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է մոտ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Սկիզբը՝

Զարկերի քանակը 1 րոպեում հեծանիվը վարելուց առաջ՝ 25

Հեծանիվը վարելու ժամանակը՝ 4 րոպե

Զարկերի քանակը 1 րոպեում հեծանիվը վարելուց հետո՝ 43

Ժամանակը՝

Անցած հեռավորությունը՝

1 վայրկյանում անցած ճանապարհը՝

1 ժամում անցնելիք ճանապարհը՝

 

Այս չորս փուլերը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Մաթեմատիկայի ստուգատես

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով