Ձմեռ Պապի Կախարդական Գունդը

Այս գիրքի հեղինակը Ստեֆանի Մոսին է, որը թարգմանել է Նունե Թորոսյանը։Այն շատ գունազարդ է և հետաքրքիր։

Գրքի հերոսը Ձմեռ պապն է։ Ձմեռ պապը ոտքը  ցավեցրել է և  չի կարող գնալ նվերները  բաժանելու։ Ընկերները օգնության են հասնում։ Կախարդական նվերի օգնությամբ կարողանում են Ամանորը փրկել։

Այստեղ  Ձմեռ պապը կախարդական գնդի միջով նվերների ցուցակը կարդաց։ Հետո Կայծիկ անունով էլֆին մի քանի կախարդական բառ հուշեց, որ քնած շանը չարթնացնեն։ Այսպես ամբողջ գիշեր Ձմեռ պապը, Ձյունիկ տատիկն ու էլֆերը ուղղորդում էին, թե նվերները ինչպես բաշխեն, մինչև լույս գնդի միջով հետևում էին, թե ոնց են աշխատում շրջում։ Մտածեց ապրեն, ինչ լավ կարողացան Ամանորը փրկեն։
Այս հատվածը ինձ դուր է եկել, որովհետև կարողացան փրկել տոնը։ Այս գրքից սովորեցի, թե ինչ լավ է շատ ընկերներ ունենալը։

Եթե ուզում եք իմանալ ողջ պատմությունը, անպայման կարդացեք։

 

 

Իմ կարդացած գիրքը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով